Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրոպան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վրա

Եվրոպան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վրա
29.05.2017 | 09:12

Եվրոպան այլևս չի կարող «ամբողջությամբ կախման մեջ լինել» ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից՝ բրեկզիտից ու Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ ինքն ուզում է երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունենալ, ինչպես նաև Ռուսաստանի հետ, բայց Եվրոպան հիմա պետք է ինքը պայքարի իր ապագայի համար: Կանցլերն այս հայտարարությունն արել է Տաորմինում G 7- ի հանդիպումից հետո, որտեղ կոնսենսուս չեղավ 2015-ին Փարիզում ստորագրված Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համաձայնագրի հարցում: Մերկելն այդ բանակցությունները «շատ դժվար» անվանեց: Ի վերջո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ համաձայնագրի վերաբերյալ որոշում կընդունի հաջորդ շաբաթ:

«Անցնում են ժամանակները, երբ մենք լիովին կարող էինք միմյանց վրա հենվել: Ես դա զգացի վերջին մի քանի օրերին»՝ Մյունխենում նախընտրական հանրահավաքում հայտարարեց Անգելա Մերկելը: Նա նաև ճշտեց, որ Բեռլինի համար հիմա գերակա են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերությունները: Գերմանիայում հասարակական կարծիքի հարցումների համաձայն, Մերկելը կվերընտրվի չորրորդ անգամ՝ սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո: Անգելա Մերկելի ելույթն անակնկալ հուզական էր ու անսովոր ուղղագիծ: Նրա հայտարարություններից բխում էր, որ, այո, իհարկե, պետք է լավ հարաբերություններ պահենք Թրամփի ԱՄՆ-ի ու բրեկզիտվող Բրիտանիայի հետ, բայց նրանց վրա հույս դնել այլևս չի կարելի: Նրա խոսքերը, որ Եվրոպան պետք է ինքն իր ճակատագրի համար պայքարի, երկարատև ու բուռն ծափերով ընդունվեցին: Զարմանալի չէ, որ նա այդքան ինքնավստահ է ու անկեղծ: Ֆրանսիան ընտրեց նախագահ, որ կիսում է նրա հայացքները ազատ առևտի ու եվրոպական արժեքների մասով: Եվրոպան զգում է, որ նորից աշխատում է եվրոպական նախագծի ֆրանս-գերմանական շարժիչը:


Մինչև ընտրությունները Գերմանիայում մնում է չորս ամիս և Մերկելի դիրքերը թվում են ավելի ամուր, քան երբևէ: Էնտուզիազմի ալիքը, որով ընդունվեց նրա գլխավոր մրցակից Մարտին Շուլցի թեկնածությունը, տեղատվության մեջ է: Իսկ էնտուզիազմը, որով նրան ընդունեցին բավարացիները, ընդգծեց նրա քաղաքական ուժը՝ վերջ դնելով տարատեսակ խոսակցություններին բավարական «քույր» կուսակցության հետ հնարավոր խզումի մասին: Նրան, գուցե, դուր չեն գալիս ոչ Թրամփը, ոչ բրեկզիտը, Անգելա Մերկելը վճռել է, որ բացահայտ հանդես գալով հօգուտ Եվրամիության ամրապնդման, միայն մեծացնում է սեպտեմբերյան ընտրություններում իր հաղթելու շանսերը:
BBC


Հ.Գ. Զարմանալի է մեծ քաղաքականությունը՝ բոլորն իրենցից գոհ են, իսկ ընդհանուր վիճակից՝ դժգոհ: Ավստրիայում, Նիդերլանդներում ու Ֆրանսիայում ԵՄ կողմնակիցները եվրասկեպտիկներին հաղթեցին, սեպտեմբերին Գերմանիան կասի վերջնական խոսքը: Գուցե իսկապես ստացվի, որ բրեկզիտը պատահականություն էր, ոչ թե միտում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ